Սոլիդ Փրոջեքթս ընկերությունը հիմնադրվել է 2023 թվականին ։ Կառուցապատման ոլորտի դինամիկ զարգացման այս ժամանակաշրջանում՝ ընկերությունն ունի մշակած իր ուրույն գործելաոճը, որի գլխավոր նպատակը բարեխիղճ և արդյունավետ աշխատանքն է ի նպաստ ոլորտի նաև Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացմանը։
Սոլիդ Փրոջեքթս ընկերությունը առաջարկում է ներդրողների համար նպաստավոր պայմաններ՝ անընդհատ բարելավելով մատուցվող ծառայությունների որակը և ընդլայնելով դրանց շրջանակը և զերծ պահելով գործընկերներին անուղղակի ռիսկերից: Դա հնարավորություն է տվել Ընկերությանն իր ուրույն տեղը գրավել շուկայում` աչքի ընկնելով կորպորատիվ սոցիալական բարձր պատասխանատվությամբ և յուրահատուկ բիզնես մշակույթով: